Այսօր ժամը 16:20-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 61-ամյա Աթուր Խ.-ն իրվարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 185-րդ կմ հատվածում՝ Սառնակունք բնակավայրի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել 9-ամյա Արամ Ա-ին: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։ Վրաերթի ենթարկված երեխան տեղում մահացել է: