Ակնկալում ենք շարունակել մեր սերտ համագործակցությունը․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը՝ ՀՀ ԱԽ քարտուղարի հետ հանդիպման մասին
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը լուսանկար է հրապարակել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Ջոշ Հաքի հանդիպումից։
«Հայ-ամերիկյան ամուր հարաբերությունների մասին զրուցեցի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Ակնկալում ենք շարունակել մեր սերտ համագործակցությունը տարածաշրջանային բարեկեցությունը, փոխկապվածությունն ու անվտանգությունը խթանելու ուղղությամբ»,- Ջոշ Հաքի խոսքերն է մեջբերել դեսպանությունը։
The post Ակնկալում ենք շարունակել մեր սերտ համագործակցությունը․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը՝ ՀՀ ԱԽ քարտուղարի հետ հանդիպման մասին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.