Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Դադարեցրեք կանանց շահագործումը քաղաքական հակամարտություններում. ՀԿ-ները՝ Փաշինյանին

Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ավելի քան տասը հասարակական կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին դադարեցնել «կանանց շահագործումը քաղաքական հակամարտություններում»։

Մենք՝ ներքոնշյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս, խստորեն դատապարտում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից սոցիալական ցանցում արված հայտարարությունը, որում նա թիրախավորում է հոգևորական գործչի ենթադրյալ զուգընկերոջը՝ հրապարակելով նույնականացնող տվյալներ և վերածելով պասիվ սեռական օբյեկտի՝ ընդդիմադիր գործիչին վարկաբեկելու նպատակով: Անկախ նրանից՝ վարչապետի խոսքերը պարունակում են ճշմարտություն, թե ոչ, խստորեն դատապարտելի է նման բառապաշարն ու սեռական կյանքը քաղաքական թիրախավորման գործիք դարձնելը:

Կնոջ նկատմամբ սեռական բնույթի նվաստացուցիչ ու կնատյաց բառապաշարը՝ անկախ քաղաքական համատեքստից կամ նպատակից, անընդունելի է՝ հատկապես երկրի ամենաբարձր պաշտոնյայի կողմից։ 

Կանանց մարմիններն ու ինքնությունները քաղաքական հակամարտությունների շրջանակում օգտագործելը վտանգավոր նախադեպ է, որը վերարտադրում է վնասակար գենդերային կարծրատիպեր և խորացնում է Հայաստանում կանանց նկատմամբ համակարգային խտրականությունը։ Այս խոսքերը պարզապես անձնական վիրավորանքներ չեն․ կանայք օգտագործվում են տղամարդկանց կողմից իշխանական պայքարներում։

Քաղաքական հակամարտություններում տղամարդիկ հաճախ են օգտագործում ընդդիմախոսների (ենթադրյալ) զուգընկերների՝ հատկապես կանանց սեռական կյանքի մանրամասները որպես քաղաքական գործիք: Տվյալ դեպքում նման հրապարակումը կարող է լուրջ վտանգներ ստեղծել թիրախավորված կնոջ առօրյա կյանքում հասարակական ճնշումների ենթարկվելու պատճառով:

Մենք կոչ ենք անում`

1. Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնել կնոջը թիրախավորող գրառումը և հանրային ներողություն խնդրել խտրական արտահայտության և ենթադրյալ զուգընկերոջ մասին տվյալների բացահայտման համար՝ այդպիսով նախադեպ ծառայելով այլ քաղաքական գործիչների մոտ և կանխարգելելով դրա շարունակական բացասական հետևանքները:

2. Բոլոր քաղաքական գործիչներին՝ հատկապես իշխանության բարձր դիրքերում գտնվողներին, չշահարկել մարդկանց սեռականությանը և անձնական տվյալներին վերաբերող տվյալները և հանդես գալ մարդու արժանապատվությունն ու հավասարությունը հարգող խոսքի մշակույթով՝ խուսափելով գենդերային կամ այլ հիմքով խտրական եզրույթներից և ատելության խոսքից: 

Հայտարարությանը միացել են՝ 

  1. «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
  2. Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա 
  3. «Կանանց իրավունքների տուն» ՀԿ
  4. «Կանանի» սոցիալ֊հոգեբանական կենտրոն ՀԿ
  5. «Լուսաստղ» ՀԿ
  6. «Սոցիոսկոպ» ՀԿ
  7. Հայաստանում կանանց հիմնադրամ
  8. «Կրեոպիա» ՀԿ
  9. «Փինք» իրավապաշտպան ՀԿ
  10. «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ
  11. Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
  12. «Կանանց կենտրոն․ Շուշի» ՀԿ
  13. «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
  14. քվիր քուր պլատֆորմ

The post Դադարեցրեք կանանց շահագործումը քաղաքական հակամարտություններում. ՀԿ-ները՝ Փաշինյանին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus