Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Նոր օրենք Ղազախստանում՝ ամուսնության պարտադրանքի ու հարսնացուների առևանգման համար

Ղազախստանում խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը քրեական պատասխանատվություն է սահմանում ամուսնության հարկադրանքի, այդ թվում՝ հարսնացուի առևանգման և հետապնդման համար, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ղազախական ծառայությունը։

Ղազախստանի քրեական օրենսգրքի 125-1 հոդվածը կոչվում է «Ամուսնության հարկադրանք»։ Զոհ կարող են լինել և՛ կանայք, և՛ տղամարդիկ, ասել է պատգամավոր Աբզալ Կուսպանը։

Այժմ ամուսնանալու սպառնալիքի կամ հարկադրանքի դեպքում սահմանվում է մինչև 7.8 միլիոն տենգե (մոտավորապես 15 հազար դոլար) տուգանք, կամ ազատության սահմանափակում, կամ էլ մինչև երկու տարի ազատազրկում։ Անչափահասի նկատմամբ կամ խմբով բռնություն գործադրելու, հանցագործություն կատարելու դեպքում պատիժը խստանում է՝ մինչև 19.6 միլիոն տենգե (38 հազար դոլար) տուգանք կամ 3-ից 7 տարվա ազատազրկում։ Եթե այս գործողությունների արդյունքում զոհը մահանում է կամ լինում են այլ ծանր հետևանքներ, առևանգողին սպառնում է 5-ից 10 տարվա ազատազրկում։

Պատիժ է նախատեսված ոչ միայն առևանգողի, այլև նրան օգնածների համար։ Նրանք կարող են ստանալ երեքից յոթ տարվա ազատազրկում։

Օրինագիծը նաև քրեական պատասխանատվություն է նախատեսում հետապնդման համար: Առավելագույն պատիժը մինչև 50 օր կալանք կամ տուգանք է:

Պատգամավոր Մուրատ Աբենովը հայտնել էր, վերջին երեք տարիների ընթացքում Ղազախստանում ամուսնության նպատակով կանանց առևանգման վերաբերյալ իրավապահ մարմիններին ներկայացվել է 214 հայց, որոնցից միայն տասն է հասել դատարան: Մնացած գործերը փակվել են «ապացույցների բացակայության պատճառով»։

Պաշտոնական վիճակագրություն չկա այն մասին, թե Ղազախստանում քանի կին է առևանգվել ամուսնության հարկադրանքի նպատակով:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus