Ադրբեջանն արգելափակել է ռուսական «Ցարգրադ» հեռուստաընկերության կայքը
«Ադրբեջանն իր տարածքում արգելափակել է ռուսական «Ցարգրադ» հեռուստաընկերության կայքը», - տեղեկացրել է ռուսական ընդդիմադիր «Մեդուզա» պարբերականը՝ վկայակոչելով ադրբեջանական «Մինվալ» կայքի գլխավոր խմբագիր Էմիլ Մուստաֆաևին։
«Մինվալ»-ի խմբագիրը մայիսի 19-ին նամակով դիմել էր Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևին՝ պահանջելով սահմանափակել՝ «ռուսական քարոզչական «Ցարգրադ» հեռուստաընկերության կայքի հասանելիությունը երկրի տարածքում»։
«Այդ կայքը գրեթե ամեն օր նյութեր է...