Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Արարատ Միրզոյանը և Ֆրանսիայի ԱԳ նախարարը ստորագրել են երեք փաստաթուղթ

Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնական այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն ստորագրել են երեք փաստաթուղթ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն ստորագրել են «Մտադրությունների մասին» հռչակագիր, որը նախատեսում է մասնավորապես երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև տարեկան քաղաքական խորհրդակցությունների անցկացում, համագործակցություն ապատեղեկատվության դեմ պայքարում և դիվանագետների վերապատրաստում:

Նախարարները ստորագրել են նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) և Տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության ընկերության (Պրոպարկո) հիմնադրման և գործունեության մասին համաձայնագրում փոփոխություն անելու մասին» արձանագրությունը։ Արձանագրության նպատակն է տարածել Համաձայնագրի կիրառումը «Էքսպերտիզ ֆրանս» գործակալության վրա՝ նախատեսելով վերջինիս գործունեությունը Հայաստանի տարածքում՝ միտված տեղական իշխանությունների, կառավարությունների, պետական գերատեսչությունների կարողությունների բարձրացմանը:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի ներկայությամբ Enterprise Armenia ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Գոհար Գալյանը և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ Business France-ի անունից, ստորագրեցին Enterprise Armenia հիմնադրամի և Business France ֆրանսիական ընկերության միջև փոխըմբռնման հուշագիր:

The post Արարատ Միրզոյանը և Ֆրանսիայի ԱԳ նախարարը ստորագրել են երեք փաստաթուղթ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus