12 տարի առաջ հիմնադրված «Վահագն» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության (ՌՀԲՀԿ) հիմնադիր-նախագահ Կարապետ Կարապետյանի (Մորուք Կարո) նախաձեռնությամբ ու ջանքերի շնորհիվ հաճախ են կազմակերպվում ռազմահայրենասիրական միջոցառումներ՝ նվիրված հայ ռազմարվեստի ներկայացուցիչներին, այլոց, ովքեր իրենց ներդրումն ունեն մեր պետականության կայացման գործում։ Հերթականը կայացավ 2025թ․ մայիսի 19-ին Կույրերի միավորման մեծ դահլիճում։ Մեծարման երեկոն նվիրված էր «Անդրանիկի Արծիվներ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության