Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հարգանքի տուրք Շառլ Ազնավուրին. «La Bohème» դիտահարթակի բացումը Մոնմարտրում

Շառլ Ազնավուրի ծննդյան խորհրդանշական այս օրը «Ազնավուր» հիմնադրամն ուրախությամբ հայտնում է Փարիզի Մոնմարտր թաղամասում «La Bohème» դիտահարթակի բացման մասին:

Հանրային այս նոր տարածքի ստեղծումը հարգանքի տուրք է Ֆրանսիայի մեծագույն երաժշտական ​​և մշակութային գործիչներից մեկի՝ Շառլ Ազնավուրի ստեղծագործական ժառանգությանը։

Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել մայիսի 22-ին Մոնմարտր թաղամասի Սեն-Վենսան և դը լա Բոն փողոցների խաչմերուկում՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի, Փարիզի փոխքաղաքապետեր Կարին Ռոլանի և Լորանս Պատրիսի, Փարիզի 18-րդ շրջանի քաղաքապետ Էրիկ ԼեԺուենդրի, Շառլ Ազնավուրի որդի՝ Միշա Ազնավուրի և հրավիրված այլ հյուրերի ներկայությամբ։

Ազնավուրի ամենասիրված երգերից մեկի անունով անվանակոչված «La Bohème» դիտահարթակը տեղակայված է Մոնմարտրի բարձունքում, թաղամաս, որը վաղուց է դարձել նկարիչների, գրողների և արվեստի այլ սիրահարների կենսակերպի անբաժան մասը։ Այս խորհրդանշական վայրը հարգանքի տուրք է մատուցում Շառլ Ազնավուրի անցած ստեղծագործական ուղուն՝ լի խոչընդոտներով, վայրիվերումներով և, ի վերջո, անվերապահ հաղթանակով ու ճանաչմամբ։ Այս միջոցառմանն անցյալ տարի նախորդել էր մեկ այլ կարևոր իրադարձություն՝ Ելիսեյան դաշտերի կենտրոնական այգիների մի հատվածի վերանվանումը Շառլ Ազնավուրի անվամբ:

«Շառլ Ազնավուր» այգին գտնվում է Փարիզի սրտում՝ Երևանի այգու, Հայաստանի էսպլանադի և Կոմիտասի արձանի հարևանությամբ՝ ևս մեկ անգամ ընդգծելով Ազնավուրի ամուր կապը միաժամանակ Ֆրանսիայի և հայկական ինքնության հետ։ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում՝ հայ գաղթականների ընտանիքում։

Ավելի քան 85 տարվա իր կարիերայի ընթացքում Շառլ Ազնավուրը ձայնագրել է 1400 երգ 9 լեզվով, թողարկել 91 ալբոմ և վաճառել ավելի քան 200 միլիոն ձայնագրություն։ Արվեստի ոլորտում իր նշանակալի ներդրմանը զուգընթաց, նա ակտիվորեն աջակցել է մարդասիրական նախաձեռնություններին՝ մեծաքանակ ծրագրեր իրականացնելով մասնավորապես Հայաստանում։ Նրա ժառանգությունը շարունակում է ապրել իր երգերի և «Ազնավուր» հիմնադրամի աշխատանքի միջոցով:

The post Հարգանքի տուրք Շառլ Ազնավուրին. «La Bohème» դիտահարթակի բացումը Մոնմարտրում first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus