Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հայրենիքի պաշտպանություն՝ կանխիկով կամ բանկային փոխանցումով

Պատկերացրեք մի երկիր, որտեղ օրենքը բոլորին է վերաբերում, բայց մի քանիսին՝ մի քիչ ավելի քիչ։ Որտեղ հայրենիքին ծառայելը ոչ թե պարտականություն է, այլ ընտրության և հնարավորության հարց։ Որտեղ բանակը դարձել է սակարկվող ծառայություն, որի տևողությունը կախված է քո վճարունակությունից։ Որտեղ «պաշտպանություն» հասկացությունն այլևս իրավական և բարոյական պարտք չէ, այլ գնացուցակով վաճառվող ծառայություն։ Այս երկիրը, ցավոք, երևակայության արդյունք չէ։ Սա Հայաստանի Հանրապետությունն է՝ 2025 թվականի մայիսին։

ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում միաձայն դրական եզրակացություն տվեց մի նախաձեռնության, ըստ որի՝ 24 միլիոն դրամ վճարելով՝ պարտադիր զինվորական ծառայության 24 ամսվա փոխարեն հնարավոր կլինի ծառայել ընդամենը մեկ ամիս։ Մինչ այդ այս առաջարկը ընկալվում էր որպես անհատ պատգամավորի նախաձեռնություն, սակայն այսօր այն ստացավ ամբողջ կառավարության լիարժեք հավանությունը։

Հիմնավորեցին, թե զինվորական ծառայություն չանցնողներից գանձվող այդ գումարը պիտի ծառայի բանակի կարիքներին։ Բայց ոչ մի երաշխիք չկա, որ այդ գումարն իսկապես կուղղվի բանակին։ Նույն հաջողությամբ այն կարող է ուղղվել ANIF-ի նման հիմնադրամների ֆինանսավորմանը կամ դառնալ վարչապետի տիկնոջ համար գնված գերթանկարժեք ծառայողական մեքենա։ Մի խոսքով՝ վճարում ես հայրենիքին չծառայելու համար, իսկ թե փողդ ուր է գնում՝ իմանում ես հետո կամ երբեք, ինչպես գաղտնի են կառավարության մի շարք ծախսեր։

Բայց իրականում սա վեր է տեխնիկական քննարկումներից։ Սա սոցիալական արդարության լիակատար խորտակում է։ Որովհետև այս որոշմամբ պետությունը փաստացի հռչակում է, որ ով փող չունի՝ կծառայի։ Իսկ ով ունի՝ կտա ու չի ծառայի։ Ու եթե օրենքը այլևս կախված է դրամական միջոցներից, ապա դա այլևս ոչ թե օրենք է, այլ արտոնագրային համակարգ։

Ո՞վ է երաշխավորում, որ այս տրամաբանությունը չի շարունակվելու։ Միգուցե վաղը բանտային տարիներն էլ ունենան սակագին։ Իսկ գուցե վաղն էլ արդարադատությունն ունենա վճարովի տարբերակ՝ որոշման կատարման կամ չկատարման դիմաց։ Մի բան ակնհայտ է՝ նախադեպն արդեն ստեղծվել է։ Ու դրա հիմքում ոչ թե պետության հզորացումն է, այլ կազմաքանդումը։

Ընդդիմությունը, որը սիրում է խոսել հայրենասիրությունից ու ազգային արժանապատվությունից, այս որոշմանը չի արձագանքել։ Գուցե ուրախ են, մտածում են, որ վաղը այդ նույն օրենքն իրենց պետք կգա՝ իրենց կուտակած միլիոններով օրինական ճանապարհով ազատելու սեփական զավակներին ծառայությունից։ Ավելի հարմար տարբերակ, քան զինկոմին զանգելն ու միջնորդ փնտրելը։

Այսուհետ հայրենիքին ծառայելն էլ է ըստ գրպանի։ Ու ով հարցնի՝ ինչ արժի ծառայությունը, պատասխանն էլ կա՝ 24 միլիոն։ Կանխիկ կամ բանկային փոխանցումով։

Եվ ոչ մի բողոք՝ բանակից ազատվելու գինը վերջնական, թեև… ոչ այնքան։ Կառավարության նիստին ֆինանսների նախարարն առաջարկեց օրենքում «ճկունություն» պահպանել՝ որ հանկարծ անհրաժեշտություն առաջանա, 24 միլիոնը մի քիչ էլ բարձրացնեն։

Բանակը՝ ըստ արժանվույն։ Կամ՝ ըստ արժույթի։

Մարի Ներսեսյան

MediaLab.am

The post Հայրենիքի պաշտպանություն՝ կանխիկով կամ բանկային փոխանցումով first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus