Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ԱՄՆ-ում «հայկական մաֆիայի» 13 անդամ է կալանավորվել սպանության և Amazon-ի բեռների գողության գործով. Factor

ԱՄՆ-ում «հայկական մաֆիայի» 13 անդամ է կալանավորվել։ Լոս Անջելեսի դաշնային դատախազները Սան Ֆեռնանդո հովտում գործող հայկական կազմակերպված հանցավոր խմբավորումներին մեղադրում են սպանության, առևանգման և Amazon.com-ից ավելի քան 83 միլիոն դոլարի ապրանքների գողության մեջ։ Երկու խմբի 13 անդամներ և համախոհներ կալանավորվել են։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Այս մասին ասվում է Լոս Անջելեսի ԱՄՆ դատախազության գրասենյակի հայտարարության մեջ։ «Այսօրվա կալանավորումները ցույց են տալիս, որ մենք հանձնառու ենք Ամերիկայի անվտանգությունը պահպանելու հարցում՝ վերացնելով միջազգային հանցավոր կազմակերպությունները։ Թող այսօրվա իրավապահ գործողությունները նախազգուշացում լինեն հանցագործների համար՝ մեր համայնքները ձեր խաղահրապարակը չեն բռնության և ավազակության մեջ ներգրավվելու համար»,- հայտարարել է դատախազ Բիլ Էսեյլին։

Նշվում է, որ հակառակորդ խմբավորումները կենտրոնացած են 46-ամյա Ռոբերտ Ամիրյանի և 41-ամյա Արա Արտունիի շուրջ, որոնք երկուսն էլ, այսպես կոչված, «հեղինակություններ» են կամ գործիչներ, որոնք իշխանության են տիրապետում հայկական հանցագործ աշխարհում իրենց սեփական հանցավոր կազմակերպությունների միջոցով։ «Ամիրյանը համարվում է Լոս Անջելեսի շրջանում հայկական կազմակերպված հանցավորության ամենաակնառու դեմքերից մեկը»,- հայտարարության մեջ գրել է ներքին անվտանգության հետաքննությունների հատուկ գործակալը։ Հաղորդվում է, որ Արտունին, որը ձգտում է ամրապնդել իր դիրքերը հայկական հանցավոր համայնքում՝ մեքսիկական մաֆիայի աջակցությամբ, թիրախավորել է Ամիրյանին և նրա շրջապատին՝ փորձելով զբաղեցնել Ամիրյանի դիրքերը հայկական կազմակերպված հանցավոր աշխարհում։ Նշվում է նաև, որ հայկական մաֆիան ծագել է նախկին Խորհրդային Միությունում և համարվում է ռուսական մաֆիայի ճյուղ։ ԱՄՆ-ում հայկական մաֆիայի առաջնորդների, անդամների և համախոհների մեծ մասը բնակվում է Լոս Անջելեսի շրջանում, որն ունի Ռուսաստանից և Հայաստանից դուրս ամենամեծ հայկական բնակչություններից մեկը։ Ըստ հրապարակման՝ կազմակերպությունը, ենթադրաբար, հաճախ ապավինում է սևամորթ և լատինաամերիկյան փողոցային խմբավորումներին, ինչպիսիք են մեքսիկական մաֆիան։ 

Օրինակ՝ Արտունիի կազմակերպությունը մեղադրվում է 2020 թվականին Քալիֆորնիայի Բըրբանք քաղաքում տեղի ունեցած սպանությանը մասնակցելու մեջ, որի ժամանակ հայ տղամարդն իր տանը կրակոցից սպանվել էր լատինաամերիկյան խմբավորման անդամի կողմից։ Վերջինն ինքն էլ մահացու վիրավորվել էր հանցագործության ժամանակ։ Արտունին նաև կապված է Ամիրյանի և նրա խմբի անդամների սպանության փորձերի հետ։ Վրեժխնդրության համար, ըստ մեղադրողների, Ամիրյանը երկու տարի առաջ առևանգել և տանջել է Արտունու համախոհներից մեկին՝ պարզելու համար, թե ով է պատվիրել մահափորձերը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում

The post ԱՄՆ-ում «հայկական մաֆիայի» 13 անդամ է կալանավորվել սպանության և Amazon-ի բեռների գողության գործով. Factor first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus