Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ԱՄՆ դեսպանատանը հարցազրույց ամրագրելու նոր կայքէջը կգործարկվի առաջիկայում. դեսպանատուն

Մայիսի 30-ից Միացյալ Նահանգների դեսպանատունը գործարկելու է ներգազթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի օր ամրագրելու և պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգ։

«Հարցազրույցի ամրագրման համար նախկինում օգտագործվող համակարգն ապաակտիվացված է։ Կայքէջը հասանելի է միայն ընթերցման ռեժիմով, հետևաբար դրա միջոցով այլևս հնարավոր չէ․

• Հարցազրույցի օր ամրագրել,
• սուրհանդակային ծառայությունից օգտվելու լիազորագիր ստեղծել
• հարցազրույցին չներկայանալու մասին (no show) հայտ ներկայացնել
• հարցազրույցի ավելի վաղ օր հայցել։

Նոր համակարգը գործարկվելու է մայիսի 30-ին։ Մայիսի 30-ին հրապարակվելիք ցուցումները կօգնեն տեղափոխել ձեր հաշիվը նոր համակարգ:

Կարևոր տեղեկություններ․

Եթե ունեք ամրագրած հարցազրույցի օր, ներկայացեք ձեր հարցազրույցին սովորական կարգով։

Մինչև մայիսի 29-ը ներառյալ դուք կարող եք փաստաթղթեր ներկայացնել UMAKS սուրհանդակային ծառայության միջոցով (առանց սուրհանդակային ծառայությունից օգտվելու լիազորագրի) ` ներկայացնելով ձեր անձնագիրը և անձնագրի պատճենը:

Դուք կարող եք լիազորել երրորդ անձին հանձնել և վերցնել ձեր փաստաթղթերը/անձնագիրը՝ տրամադրելով նրանց ստորագրված լիազորագիր, որը պարունակում է տվյալ անձի ամբողջական անունը և ձեր անձնագրի պատճենը:

Ուշ եք ներկայացրել ձեր DS-160-ը և ձեր հարցազրույցը չի՞ կայացել: Գրանցվեք մայիսի 30-ից հետո՝ հարցազրույցի օր ամրագրելու և պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգում՝ «չեմ ներկայացել հարցազրույցին» (no-show) խնդրելու համար:

Առաջիկայում ճամփորդական ծրագրեր ունե՞ք։ Հետևե՛ք մեզ՝ նոր կոնտակտային տվյալների և կայքէջի վերաբերյալ թարմացումներին ծանոթանալու համար։

Շուտով լրացուցիչ ցուցումներ կհրապարակվեն նոր համակարգից օգտվելու վերաբերյալ»,-հայտնում են դեսպանատնից։

The post ԱՄՆ դեսպանատանը հարցազրույց ամրագրելու նոր կայքէջը կգործարկվի առաջիկայում. դեսպանատուն first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus