Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Նավթային հսկաները պատրաստվում են նավթահումքի գների երկարատև անկման. Financial Times

Աշխարհի խոշորագույն նավթային ընկերությունները պատրաստվում են նավթահումքի գների երկարատև անկման (տասնամյակի ընթացքում երրորդը) և ձգտում են ներդրողներին հանգստացնել՝ նրանց վստահեցնելով, թե պատրաստ են վատագույնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Financial Times-ը (FT)։Հրատարակության տվյալներով, ExxonMobil-ի, Chevron-ի, Shell-ի, TotalEnergies-ի և BP-ի ղեկավարները «օգտագործել են եկամուտների մասին եռամսյակային հաշվետվությունները, որպեսզի ներդրողներին վստահեցնեն, թե նրանց հաշվեկշիռները կայուն են, և նրանք չեն շտապի ավելորդ ծախսերի և բաժնետերերի եկամուտների կրճատման հարցում»։ Chevron-ը, որն ավելի վաղ հայտարարել էր աշխատակիցների զգալի կրճատման պլանների մասին, ներդրողներին հավաստիացրել էր, որ նավթի մեկ բարելի դիմաց 60 դոլար գնի դեպքում ազատ դրամական միջոցների հոսքը կհասցնի 9 միլիարդ դոլարի։ Shell-ն իր հերթին հայտարարել է, որ կկարողանա դիվիդենտներ վճարել, նույնիսկ եթե վառելիքի գինը իջնի մինչև 40 դոլար՝ հավելելով, որ դեռևս չի փոխել իր ծախսերի պլանները։ Ավելի վաղ նշված նախագծերի իրականացումը շարունակվում է, նշել է Shell-ի ֆինանսական տնօրեն Շինեդ Գորմանը։TotalEnergies-ի ղեկավար Պատրիկ Պույանեն ընդգծել է, որ ֆրանսիական ընկերության արձագանքը հիմա նույնն է, ինչ COVID-19-ի ժամանակ. «ոչ մի խուճապ»։ Նա հիշեցրել է, որ ընկերությունը հրաժարվել է դիվիդենտները կրճատել նույնիսկ համավարակի ամենասուր շրջանում։Ապրիլին նավթի գները նվազել են մեկ բարելի դիմաց 60 դոլարից և ըստ կանխատեսումների՝ մինչև տարեվերջ միջին հաշվով կկազմեն  շուրջ 65 դոլար, քանի որ ՕՊԵԿ+-ը, որի մեջ են մտնում Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը, շարունակում է մեծացնել մատակարարումները, նշվում է հրապարակման մեջ։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus