Իրանն ու Ադրբեջանը վարժանքներ են անցկացնում Ղարաբաղում
Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարը՝ հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ, Արդաբիլով անցել է Ադրբեջան, որտեղ այսօրվանից երկու երկրները կսկսեն «Արազ-2025» համատեղ զորավարժությունները, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նշում է, որ վարժանքներն անցկացվելու են Ղարաբաղի «ազատագրված տարածքներում» մինչև մայիսի 21-ը։
Զորավարժությունների մեկնարկից առաջ՝ այսօր, երկու երկրների բարձրաստիճան զինվորականները հանդիպել են...