Վարչապետի դեմ ցույցը լուսաբանելուց 4 տարի անց լրագրողը մեղադրյալի կարգավիճակում է հայտնվել
Լրագրող Անուշ Միրզոյանը մեղադրյալի կարգավիճակում է հայտնվել Սյունիքում վարչապետի դեմ բողոքի ցույցերը լուսաբանելու համար: Խոսքը չորս տարվա վաղեմության դեպքերի մասին է, երբ Նիկոլ Փաշինյանը Սյունիք էր այցելել ու նրան դիմավորել էին բողոքի ցույցերով, հայհոյանքներով ու սուլոցներով: Այս իրադարձությունները ուղիղ եթերում լուսաբանում էր «Զանգեզուր» հեռուստաընկերության լրագրող Անուշ Միրզոյանը:
Բողոքի ակցիաները լուսաբանած լրագրողին իրավապահները մեղադրում են խուլիգանությանը, անկարգություններին...