Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Եթե Էդմոն Մարուքյանն առաջարկի ստեղծել կոալիցիոն կառավարություն, այդ դեպքում ԱԺ ընդդիմությունը կսատարի իմփիչմենթի գործընթացը. Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայ կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը 

 -Պարո՛ն Ղուկասյան, «Քաղաքացիական պայմանագրից» հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը վարչապետի թեկնածու են առաջադրել Էդմոն Մարուքյանին, որպեսզի խորհրդարանում սկսեն Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց: Հեռանկարային համարո՞ւմ եք այս գործընթացի մեկնարկը:

– Սահմանադրության մեջ ներդրված իմփիչմենթի մեխանիզմը ենթադրում է, որ վարչապետը կարող է հեռացվել, ըստ էության, այն դեպքում, եթե ընդդիմությունն ու իշխող կուսակցության մի մասը գան ընդհանուր հայտարարի նոր թեկնածուի շուրջ: Սա քաղաքական իմաստով ենթադրում է իշխող ուժի տրոհում ու ընդդիմության և իշխանության մի մասի միջև նոր կոալիցիայի ստեղծում: Որևէ այլ դեպքում իմփիչմենթ հնարավոր չէ: 

Այս տեսակետից ելնելով՝ պատասխանեմ ձեր հարցին. որքան էլ ՔՊ-ն ու իր ղեկավարները ներկայանում են իբրև բաց ու թափանցիկ քաղաքական կազմակերպություն՝ ժողովրդավարական սկզբունքներով և այլն, այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ իրականում այնտեղ բոլորովին այլ վիճակ է: Ես լավ չեմ պատկերացնում, թե ինչպես են խորհրդարանական ընդդիմությունը ու ՔՊ մի մասը միավորվելու և ստեղծելու նոր կառավարություն: Իմ կարծիքով՝ մենք այսօր հեռու ենք այս տեսակ իշխանափոխությունից, դա հավանական կլիներ, եթե ՔՊ-ի ու ընդդիմադիր երկու խմբակցության միջև գաղափարական ու գործնական առումով իսկապես միավորվելու շանսեր լինեին, բայց առայժմ ես նման շանսեր չեմ տեսնում:

– Բացառո՞ւմ եք, որ ընդդիմադիր խմբակցությունները միանան այս գործընթացին ու պաշտպանեն Մարուքյանի թեկնածությունը:

– Դա մի դեպքում կարող է լինել, եթե Մարուքյանն առաջարկի ստեղծել կոալիցիոն կառավարություն. թեկնածուն պետք է առաջարկի նոր կառավարություն, դա արժանանա խորհրդարանի մեծամասնության վստահությանը, այդպիսին է սահմանադրական մեխանիզմը: Դա ենթադրում է, որ այդ կառավարության մեջ և՛ «Հայաստան» դաշինքը կարող է մտնել, և՛ ՀՀԿ-ն: Ես նույնիսկ տեսականորեն շատ քիչ հավանական եմ համարում, որ կարող է ձևավորվել նման կառավարություն: 

– Պարո՛ն Ղուկասյան, իսկ հանրության շրջանում Էդմոն Մարուքյանն ունի՞ վստահություն, կկարողանա՞ իր շուրջը մարդկանց համախմբել:

– Դա կախված է նրանից, թե ինչ ծրագիր կառաջարկի Մարուքյանը, որովհետև հարցումները ցույց են տալիս, որ քաղաքացիների մեջ խոր անվստահություն կա և՛ իշխանության, և՛ խորհրդարանական ընդդիմության նկատմամբ: Իսկ դրա համար մեծ աշխատանք է պետք տանել, ինչը Էդմոն Մարուքյանը մինչ օրս չի տարել: 

Ես այս քայլն ավելի շուտ կգնահատեի նախընտրական արշավ, որով Էդմոն Մարուքյանը փորձելու է ուժեղացնել իր անձի շուրջ ուշադրությունը և ունենալ հնարավորինս ամուր դիրքեր հաջորդ տարվա ընտրություններում: Էդմոն Մարուքյանը դեռ 2018 թվականից իրեն վարչապետի դերում է տեսնում, կարո՞ղ է այն անհրաժեշտ աշխատանքը տանել, որ իր շուրջը համախմբի այսօրվա օլիգարխիային, խորհրդարանական ուժերին ու գոնե հանրային ինչ-որ հատված, դա մեծ հարց է, որի լուծումը հսկայական ու մեծածավալ աշխատանք է պահանջում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Եթե Էդմոն Մարուքյանն առաջարկի ստեղծել կոալիցիոն կառավարություն, այդ դեպքում ԱԺ ընդդիմությունը կսատարի իմփիչմենթի գործընթացը. Ղուկասյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus