Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ՀՀ ԿԳՄՍ նախարարը սարսափելի է համարում Մխչյանի դպրոցում թմրանյութերի կիրառման փաստը. իրավապահները զբաղվում են այդ խնդրով

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարար Ժաննա Անդրեասյանը մայիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Արարատի մարզի Մխչյան համայնքի Քրիստափոր Ալավերդյանի դպրոցում բարձր դասարանցիների կողմից 4-րդ դասարանցիներին ստիպողաբար թմրանյութ տալու դեպքին՝ այն սարսափելի համարելով։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն ընդգծեց՝ իրավապահ մարմիններն այժմ ամբողջական քննություն են իրականացնում, և ինքը հույս ունի, որ քննության ավարտից հետո այդ դեպքի հետ կապված որոշ հարցերի պատասխաններ կլինեն։ 

«Այն, ինչ տեղի է ունեցել, ուղղակի սարսափելի է, ուղղակի բառեր չեմ գտնում ու կարծում եմ, որ նման իրավիճակներն անթույլատրելի են։ Բնականաբար, այստեղ ոչ միայն իրավապահների աշխատանքն է կարևոր, այլև մեր։ Մենք մեր հերթին պետք է մանրամասն հասկանանք, թե դպրոցն ինչ քայլեր պետք է ձեռնարկած լիներ, և որ օղակն ինչքանով է իր տեղում եղել ու ճիշտ արձագանքել»,-շեշտեց նախարարը։

Նրա հավաստիացմամբ՝ նման դեպքերը մեկ օրում տեղի չեն ունենում. որոշ նշաններ երևում են, անհանգստացնող ազդակներ են լինում։ «Եթե լինի արձագանք ընտանիքներից, դպրոցից, այսպիսի դեպքերը չեն կարող նման սրացումներ ունենալ, խորանալ ու հնարավոր կլինի ավելի վաղ կանխել»,-ասաց Անդրեասյանը։  

Նախարարը կարծում է՝ նախարարությունն ընդհանրապես թմրանյութերի տարածումը կանխարգելելու ուղղությամբ շատ անելիքներ ունի։ Վերջերս ՀՀ կառավարությունում քննարկել են այդ ուղղությամբ ռազմավարությունը, որը ներկայացված է եղել ՀՀ ներքին գործերի նախարարության գործընկերների կողմից։ Անդրեասյանը վստահ է՝ այդ ոլորտում բոլոր գերատեսչություններն անելիքներ ունեն։ 

«Կրթական հաստատություններում անելիքներ կան մի քանի հիմնական ուղղություններով. մեկն իրազեկումն է, որ երեխաները տեղեկացված լինեն  վնասակար հետևանքների, վտանգների մասին ու հասկանան, թե որ իրավիճակում ով, ինչ կարող է իրենց առաջարկել և ինչպես պետք է արձագանքեն նման իրավիճակներում, ում կարող են դիմել, աջակցություն ստանալ։ Մենք նաև դպրոցներում ունենք անվտանգություն ապահովելու խնդիր։ Նպատակ ունենք կարգավորել  դպրոցներում ելումուտը։ Հատկապես խոշոր ու ավագ դպրոցներում, որտեղ դեռահասության տարիք ունեցող երեխաներն են, ավելի լուրջ ռիսկեր կան։ Մեզ անհանգստացնում են ոչ միայն թմրանյութերը, այլև դանակի գործադրման կամ այլ միջոցներով տարբեր միջադեպերը։ Այս դպրոցների ելումուտը վերահսկելու, կարգավորելու խնդիր կա»,-շեշտեց Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը տեղեկացրեց, որ այժմ քննարկվում է անչափահասների շրջանում թմրանյութերի, թմրամիջոցների հնարավոր թեստավորման տարբերակը։ ՀՀ ՆԳՆ-ի հետ փորձում են հասկանալ, թե ինչ եղանակով է հնարավոր կազմակերպել դա։ «Առկա է անձնական տվյալների հետ կապված հարցը նաև։ Մենք հասկանում ենք, որ բավականին զգայուն ու նուրբ հարց է, բայց մյուս կողմից էլ սա մեր երեխաների առողջության ու անվտանգությանը վերաբերող խնդիր է։ Առաջիկայում կգտնենք ընդունելի կարգը՝ այս բոլոր խնդիրները հաշվի առնելով։ Մի բան կարող եմ ասել՝ այն, ինչ տեղի է ունեցել, չպիտի կրկնվի, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա չկրկնվի»,-նշեց Ժաննա Անդրեասյանը։ 

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարբերաբար ստանում է հաղորդագրություններ իրավապահ մարմիններից և փաստում՝ հաճախ թմրանյութերի տարածումը, վաճառքը իրականացվում է տարբեր հարթակների միջոցով, ինչպես օրինակ՝ «Տելեգրամ»-ի ալիքների։ «Ահազանգեր ստացել ենք, որ ինչ-որ կասկածելի բան է տեղի ունենում, օրինակ, դպրոցների մոտակայքում։ Բնականաբար, իրավապահ մարմինների հետ կապի մեջ ենք և փոխանցում ենք այդ տեղեկությունները։ Սա մի աշխատանք է, որը պետք է անենք բոլորս»,-ասաց նա։ 

Խոսելով դպրոցի տնօրենի աշխատանքից հնարավոր հեռացման մասին՝ Անդրեասյանը շեշտեց. «Եթե դպրոցն այդ մասին տեղեկացված եղել է և պատշաճ քայլեր չի ձեռնարկել, խնդիր է։ Բոլոր անձիք, որոնք տեղեկացված են եղել, պետք է հեռացվեն աշխատանքից։ Սա իմ միանշանակ դիրքորոշումն է, որը չեմ պատրաստվում քննարկել։ Այդ դիրքորոշումը փոխանցել եմ նաև մարզպետին»։

The post ՀՀ ԿԳՄՍ նախարարը սարսափելի է համարում Մխչյանի դպրոցում թմրանյութերի կիրառման փաստը. իրավապահները զբաղվում են այդ խնդրով first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus