Վարորդի ինքնազգացողությունն է վատացել․ մանրամասներ ավտոբուսի վթարից. Factor
Սեբաստիա փողոցում 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, 3 անձ կոտրվածքներ է ստացել։
«Եռաբլուր» պանթեոնի հարևանությամբ տեղի ունեցած ավտոբուսի վթարի մասին Factor.am-ին նոր մանրամասներ են հայտնել Քննչական կոմիտեից։
«Քննիչները դեպքի վայրում են։ Նախնական բանավոր տվյալներով՝ 8 անձ է տուժել, այդ թվում՝ վարորդը։ Ոչ ոքի առողջական վիճակը ծանր չի գնահատվում»,- նշեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Հիշեցնենք, որ ժամը 15։40-ին Սեբաստիա փողոցում 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է սյանը և բենզալցակայանին։ Վթարի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել, պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
The post Վարորդի ինքնազգացողությունն է վատացել․ մանրամասներ ավտոբուսի վթարից. Factor first appeared on MediaLab Newsroom-Laboratory.