Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Սյունիքի մարզում աշխատող լրագրող Անուշ Միրզոյանին մեղադրանք է ներկայացվել. Factor

Սյունիքի մարզում աշխատող լրագրող Անուշ Միրզոյանին մեղադրանք է ներկայացվել։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց՝ Անուշ Միրզոյանի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է զանգվածային անկարգություններ կազմակերպելուն օժանդակելու հոդվածով, դատարան է ներկայացվել միջնորդություն՝ նրա նկատմամբ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։

Նշենք, որ գործն առնչվում է 2021 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ժամանակ այնտեղ սկսված բողոքի ակցիաներին։ Լրագրողը, մինչդեռ, Facebook-ի իր էջում հրապարակած տեսանյութում անդրադառնալով մեղադրանքին, պնդում է, որ այն առաջադրվել է մասնագիտական պարտականությունները կատարելու համար։

«Իմ նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մասնագիտական պարտականություններս կատարելու կապակցությամբ։ Զավեշտալի, աբսուրդային իրավիճակ է, բայց մեր երկրում ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ ոչ մի բանի վրա զարմանալ չի կարելի»,- ասում է Անուշ Միրզոյանը։ Լրագրողը հայտնել էր նաև, որ իր նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցով նիստ է հրավիրվել։ Դատարանը, սակայն, քիչ առաջ մերժել է լրագրողի նկատմամբ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:


The post Սյունիքի մարզում աշխատող լրագրող Անուշ Միրզոյանին մեղադրանք է ներկայացվել. Factor first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus