Վրաստանում ՀՀ դեսպանատունը՝ կոնյակի հետ կապված խնդրի մասին
Վրաստանում ՀՀ դեսպանությունն իրազեկված է հայկական կոնյակի հետ կապված խնդրի մասին և մշտական կապ է պաշտպանում Վրաստանի պատկան գերատեսչությունների հետ։
Դեսպանությունից Հանրային ռադիոյին տեղեկացնում են, որ ՀՀ համապատասխան կառույցների հետ համակարգված՝ դեսպանությունն աշխատանք է տանում վրացական կողմի հետ խնդիրը հնարավորինս արագ կարգավորելու համար։
Ալկոհոլային խմիչքներ արտահանող մի շարք ընկերություններ օրերս Երևանում Վրաստանի դեսպանատան մոտ ակցիա էին անցկացրել՝ նշելով, որ Վրաստանի տարածքում Հայաստանից Ռուսաստան և այլ երկրներ կոնյակ արտահանող բեռնատարները խոչընդոտների են հանդիպում։
Արձագանքելով հարցին՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել էր, որ հայ-վրացական սահմանին ստեղծված հարցերը հասկանալու և խնդիրներին լուծում տալու համար մտադիր է այցելել Վրաստան։
The post Վրաստանում ՀՀ դեսպանատունը՝ կոնյակի հետ կապված խնդրի մասին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.