Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Հայփոստի» շենքն ու հարակից շինությունները կքանդվեն․ նախագիծն ավագանու նիստի օրակարգում է. Factor

Կենտրոն վարչական շրջանի Սարյան փողոցում գործող «Հայփոստի» շենքն ու հարակից 13 հազար 200 քառ/մետր մակերեսով տարածքի բոլոր շինությունները կքանդվեն։ «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ՓԲԸ-ն նախագիծը ներկայացրել է Երևանի ավագանու համաձայնեցմանը։ Որոշման նախագիծն ընդգրկված է ավագանու մայիսի 20-ի հերթական նիստում՝ չզեկուցվող ընթացակարգով։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

«Կենտրոն վարչական շրջանի Սարյան փողոց հ. 22 շենք, 2 շինություն և Սարյան փողոց հ. 22 հասցեներում գոյություն ունեցող շինությունների քանդման նախատեսվող գործունեության վերաբերյալ ս.թ. ապրիլի 16-ին ժամը 11:00-ին Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում օրենքով սահմանված կարգով տեղի է ունեցել առաջին հանրային լսումը: Համայնքի կողմից ապահովել է համայնքի ներկայացուցչի մասնակցությունը: Շահագրգիռ հանրության կողմից գրավոր կամ էլեկտրոնային եղանակով առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ չեն ներկայացվել»,- ասված է նախագծում։

Նշենք, որ «Հայփոստի» շենքի տեղում Համաշխարհային առևտրի կենտրոն է կառուցվելու՝ չորս աստղանի հյուրանոց, կոնֆերանս դահլիճներ, համերգասրահ, ցուցասրահներ, գործարար կենտրոն և այլն։ Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցապատողը «Ռենշին» ընկերությունն է, հայտարարվում է 210 մլն դոլարի ներդրման մասին։

The post «Հայփոստի» շենքն ու հարակից շինությունները կքանդվեն․ նախագիծն ավագանու նիստի օրակարգում է. Factor first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus