Այսօր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի գլխավորությամբ կայացել է «Mistral AI» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատաժողով՝ «Արհեստական բանականությունը՝ հանրային կառավարման փոխակերպման համար» թեմայով: Աշխատաժողովին ներկա են գտնվել նաև ՀՀ պետական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ և ոլորտի այլ ներկայացուցիչներ։ Աշխատաժողովի նպատակն էր ՀՀ կառավարության և ազգային զարգացման մեջ արհեստական բանականության (AI) դերի վերաբերյալ ռազմավարական