Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հրմշտոց, փոխադարձ կոշտ մեղադրանքներ Ազգային ժողովում

Հայհոյանք ու փոխադարձ կոշտ մեղադրանքներ Ազգային ժողովում. իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ու «Հայաստան» խմբակցությունների՝ Մարտի 1-ի իրական մեղավորների փնտրտուքի, Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության, Արցախի հանձնելու ու ապօրինի գույք ունենալու փոխադարձ մեղադրանքներն այսօր հրմշտոցի պատճառ դարձան:

Ամբողջ քառօրյայի ընթացքում ընդդիմություն-իշխանություն խայթոցների պակաս չզգացվեց: Այսօր իշխող ուժի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը թվարկեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող ունեցվածքը, որը Դատախազությունը որպես ապօրինի գույք վիճարկում է: Ջուլհակյանը հորդորեց ընդդիմադիրների կոռուպցիայի մասին հարցերը հղել Ռոբերտ Քոչարյանի պատգամավոր որդուն՝ Լևոն Քոչարյանին:

«Ձեր խոսքերն արժանահավատ չեն, գուցե փոքր-ինչ արժանահավատ կլինեն, եթե մեկ անգամ պտտվեիք այս հատվածի վերջին շարքում նստող մեր հարգարժան գործընկերոջը՝ սիրելի առաջնորդի որդուն ասեիք՝ Փոքրիկ իշխան, սովորեցրու ինձ 22 տարեկանում 1 մլրդ 74 մլն դրամ արժողությամբ ապահովագրական խոշոր բիզնեսի բաժնեմասի ձեռք բերող դառնալու արվեստը», - նշեց Ջուլհակյանը:

Լևոն Քոչարյանն արձագանքեց ու հայտարարեց, թե իրենց ընտանիքին պատկանող ամեն լուման հիմնավորված է: Ընդդիմադիր պատգամավորը ելույթում հիշեցրեց անցած շաբաթ վարչապետի մասնակցությամբ միջադեպը:

«Եթե նկատել եք, օրինակ, արդեն նա ջղաձգումների մեջ չի հայտնվում, երբ նրան անվանում են թուրք կամ դավաճան: Իմ ընդդիմադիր գործընկերներին նայելով՝ ասում է՝ համբալներ, հաջորդ օրը գնաց Մոսկվա, նայե՞լ եք տեսանյութը, հիմա ով է համբալ, կամ Ալեն Սիմոնյանը, որ իմ կին գործընկերոջն ասում է՝ դուրս կշպրտեմ դահլիճից, թող ուշադիր լինի, երբ իրան դուրս շպրտեմ էնտեղից, բարձր է նստած, շատ ցավոտ է լինելու», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Լևոն Քոչարյանը նախագահների հետ բանավիճելու Փաշինյանի հրավերից էլ խոսեց ու պարզաբանեց՝ ինչու է հայրը մերժում այն:

«Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ խելքը գլխին մարդը չի գալու, չի բանավիճելու ու դրանով ուզում է ցույց տալ, որ՝ տեսեք, եթե չեն գալիս, ուրեմն ես ճիշտ եմ։ Դուք լուրջ մտածո՞ւմ եք, որ հայրս, ով 2008 թվականից նախագահ չի հանդիսացել պետք է գա և բանավիճի նրա շուրջ, թե 2023-ին Արցախն ո՞վ է հանձնել։ Կամ լուրջ մտածո՞ւմ եք, որ 30 տարի բոլորը բանակցել են Արցախը հանձնելու շուրջ ու միայն «հանճարեղ» Նիկոլ Փաշինյանի՞ն է դա հաջողվել։ Արցախը տալու համար ընդամենը պետք էր անել այն, ինչ դուք արել եք՝ ճանաչել Ադրբեջանի կազմում»։

Չռլեց Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը ու դարձյալ Ռոբերտ Քոչարյանին ու ընտանիքին հիշեց. - «Մարդիկ ասում են՝ հայրը թուրք է, բայց մենք երբեք այստեղից նման բան չենք ասում: Անունն էլ են ասում: Ասում են՝ անհայրենիք դավաճան են, Արցախը լքել են: Պատերազմական վիճակում Արցախը թողել են, ընտանիքով թողել գնացել են: Մի կոպեկ ո՛չ Ղարաբաղի, ո՛չ ղարաբաղցու համար ոչինչ չեն արել: Ասում են՝ դրանք անհայրենիք դավաճաններ են: Բայց մենք նման բան այստեղից չենք ասում, պահպանում ենք կոռեկտության սահմանները»:

Հանգիստ նստելու հորդորներին ո՛չ ընդդիմությունը, ո՛չ իշխանությունը չենթարկվեց, սկսվեց հրմշտոց ու բղավոցներ, իրավիճակն այնքան թեժացավ, որ Լևոն Քոչարյանը սեռական բնույթի հայոյանք հնչեցրեց պապին թուրք ասողիներին, բայց բանն այս անգամ ձեռնամարտի չհասավ:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus