Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Իրական Հայաստանի կոնցեպտը Ադրբեջանի շանտաժն է, այն կապ չունի խաղաղության հետ. Հակոբ Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը 

Պարո՛ն Բադալյան, մայիսի 9-ի ուղերձներում Նիկոլ Փաշինյանն ու իշխանության այլ ներկայացուցիչներ հիշատակել էին միայն Հայրենական պատերազմը։ Ձեր գնահատմամբ՝ որքանո՞վ է նման շեշտադրումը սպասելի, եւ ի՞նչ ազդեցություն կարող է այն ունենալ հանրային ընկալումների վրա։

– Տոնն իհարկե, եթե մինչև 2020 թվականը մեր հպարտության տոնն էր ու գործնականում բացարձակ հպարտության տոնը, ապա պատերազմից, առավելևս՝ Արցախի ամբողջական կորստից հետո դարձել է նաև հպարտության ու ցավի օր, ու այս իմաստով, իհարկե, վերջին տարիներին այս օրվա հետ կապված տրամադրությունները բավականին հակասական են: 

Միևնույն ժամանակ կա հետևյալ խնդիրը, որ կորստյան ցավը մեր մեջ՝ որպես հասարակություն պետք է արթնացնի հաղթանակի ձգտումներ ու ոչ թե բերի տրամադրության անկում, հուսալքություն, այսինքն՝ այդուհանդերձ մենք պետք է ցավը վերածենք մեր ձգտումների դեպի նոր հաղթանակ, հիմա՝ ինչպե՛ս, ի՛նչ ժամկետով կկառուցենք այդ հաղթանակը, սա իհարկե ժամանակի ու տարածության մեջ շատ հարաբերական իրողություն է, բայց մենք որպես հասարակություն, ժողովուրդ ու պետություն պետք է կարողանանք ձեռք բերել այդ ռազմավարական համբերատարությունը ու նաև մեր ապագայի հաղթանակները ծրագրենք երկարաժամկետ կտրվածքով:

Եթե մենք հնարավորություն չունենք տեսանելի ապագայում արձանագրել հաղթանակներ, մեր կորուստները վերականգնել որպես ազգ, ժողովուրդ, պետք է կարողանանք երկարաժամկետ պլանավորումներ իրականացնել ու մի քանի սերնդով հաշվարկել մեր պետական ընթացքը, ռազմավարական նպատակները և, իհարկե, հաղթանակի, կորուստների վերականգնման ձգտումները: 

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ուղերձին ու պաշտոնյաների հայտարարություններին, ապա այստեղ, ցավոք սրտի, որևէ զարմանալի բան չկա, այսինքն՝ ոչ միայն մայիսյան տոնի առիթով, այլև, ընդհանրապես, մենք տեսնում ենք, որ Արցախի հարցի վերաբերյալ կա գործնականում այդ խոսույթից հրաժարում, բացի նրանից, որ «Արցախը թոկ էր Հայաստանի անկախության ու ինքնիշխանության վզին»: 

Այս խոսքը, բնականաբար, միտված է պարտությունն արդարացնելուն, ու այս իմաստով մենք այլևս որևէ զարմանալու պատճառ ու առիթ չունենք, այնպես որ, զարմանալի չէ, որ պաշտոնական մակարդակով չի եղել Արցախի մասով որևէ հիշատակում: Փոխարենը՝ մենք նկատեցինք, որ Նիկոլ Փաշինյանը իրական Հայաստանի «գաղափարախոսության» վրա է շեշտադրում արել, այսպես կոչված գաղափարախոսություն, որովհետև բառի բուն իմաստով դա որևէ գաղափարախոսության հետ կապ չունի: 

Քաղաքական իմաստով դա նախընտրական տեխնոլոգիա է ու նախընտրական հաշվարկների մի մաս, դարձյալ՝ այդ «գաղափարախոսությունը», իմ գնահատմամբ՝ այդ պարտության փաթեթավորումն է, որը փորձ է արվում այդկերպ կապիտալացնել ու դարձնել նախընտրական արշավի մաս, գործիք և այլն: 

Դե ֆակտո այդ իրական Հայաստանը ադրբեջանական շանտաժի հետևանք է, նկատի ունեմ այդ կոնցեպտը, որ ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, այլ բան չէ, քան Ադրբեջանի շանտաժի հետևանք, այսինքն՝ մենք ի՛նչ ենք ստանում: Դա շատ վտանգավոր է նաև այդ իմաստով, որ փորձ է արվում պետական ինքնության հիմք դարձնել մի այսպես ասած գաղափարախոսություն, որն Ադրբեջանի շանտաժի հետևանք է, այլ կերպ ասած՝ անուղղակիորեն ստացվում է, որ մենք պետական ինքնության հիմք ենք փորձում դարձնել՝ նկատի ունեմ պաշտոնական Երևանը, հիմք է փորձում դարձնել ադրբեջանական շանտաժը: 

Սա, բնականաբար, որևէ ընդհանուր բան չի կարող ունենալ խաղաղության հետ, որովհետև հակառակորդ կամ թշնամի պետության ու մեր տարածքի հանդեպ, մեր ինքնության, մեր իրավունքների հանդեպ ակնհայտ հավակնություններ ներկայացնող պետության շանտաժը դարձնել պետական «գաղափարախոսություն» ու մտածել, որ դա խաղաղության ճանապարհն է, կարծում եմ, խաբեություն է ու շատ վտանգավոր խաբեություն: 

– Արցախի ապագայի վերաբերյալ չխոսելը, հասկանալի է, տեղավորվում է խաղաղության օրակարգի տրամաբանության շրջանակում, բայց արդյոք պատմական իրադարձությունները հիշատակելը խանգարելու՞ է:

– Խանգարելու է նրանով, որ Ադրբեջանը դա օգտագործելու է շանտաժի նոր ալիքի համար, այսինքն՝ դուք ռևանշիստ եք, ռևանշի մասին եք մտածում և այլն: Ես կարծում եմ՝ սրանով է պայմանավորված, որ տոտալ հրաժարում է գնում անգամ նախկին իրողությունները հիշատակելուց, ես էլ չեմ խոսում ընդհանրապես պետական քաղաքականության մեջ դրանք օրակարգային թեմա դիտարկելու մասին: 

Ուրացման կամ մոռացության մասին չէ խոսքը, որովհետև եթե քաղաքական իրավիճակը շրջվի այնպես, որ անհրաժեշտություն առաջանա հիշել այդ ամենը ու դարձյալ խոսել այնպես, ինչպես, օրինակ, խոսում էր նույն այս իշխանությունը մինչև 2020 թվականի պատերազմը կամ նույնիսկ պատերազմի ընթացքում, ես չեմ կարծում, որ վայրկյան իսկ կվարանեն ու չեն շտապի այդ խոսույթին վերադառնալ, եթե դրա քաղաքական անհրաժեշտությունը լինի: Դրա համար եմ ասում, որ այդ իրական Հայաստանի կոնցեպտը Ադրբեջանի շանտաժն է: 

– Պարո՛ն Բադալյան, իսկ Ադրբեջանի շանտաժին տուրք տալով՝ ինչի՞ կարող է հասնել Հայաստանի Հանրապետությունը:

– Պետությունը փաստացի կարող է դառնալ ադրբեջանական ռազմավարության պատանդ, այսինքն՝ եթե մենք պետք է մեր պետական ինքնությունը կառուցենք այն տրամաբանությամբ, որը կբավարարի Ադրբեջանին, ու դեռ շատ մեծ հարց է՝ Ադրբեջանը արդյոք երբևէ կբավարարվի՞, թե՞ պահանջները գնալով կշատանան, շատ հավանական է հենց երկրորդ տարբերակը, այստեղ մենք կարող ենք խոսել փաստացի պատանդ պետության մասին: 

Շատ բան կախված է նրանից, թե մենք որպես պետություն ինչպե՛ս կարող ենք վերականգնվել որպես պետություն ու բարձրացնել Ադրբեջանի հետ խոսելու ու, ընդհանրապես, ուժերի բալանսը որակապես փոխելու հարցերն ինչպես կարող ենք լուծել: Հասարակությանը պետք է ցույց տրվի, որ իրական Հայաստանի կոնցեպտը կապ չունի խաղաղության հետ, կապ ունի շանտաժի հետ, իսկ խաղաղության համար պետք է գնալ ահա այս ճանապարհով, որն ամենևին պատերազմահեն ճանապարհը չէ, այլ ուժերի բալանսը վերականգնելու միջոցն ու հնարավորությունը: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Իրական Հայաստանի կոնցեպտը Ադրբեջանի շանտաժն է, այն կապ չունի խաղաղության հետ. Հակոբ Բադալյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus