Պուտինը առաջարկում է Կիևին վերսկսել դեմ առ դեմ բանակցությունները
Ռուսաստանի նախագահն առաջարկում է Ուկրաինային ուղիղ բանակցություններ սկսել՝ «կայուն խաղաղության հասնելու և պատերազմի արմատական պատճառների վերացնելու համար»։
Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմից ավելի քան երեք տարի անց՝ շաբաթ ուշ գիշերով հրավիրած ասուլիսում, Վլադիմիր Պուտինը պնդեց՝ Մոսկվան պատրաստ է Կիևի ներկայացուցիչների հետ հանդիպել արդեն առաջիկա հինգշաբթի՝ մայիսի 15-ին, Ստամբուլում։
«Մենք բազմիցս ենք առաջարկել կրակի դադարեցման քայլեր։ Մենք չենք ընդհատել 2022 թվականին սկսված...