Վաշինգտոնն ու Թեհրանը կշարունակեն միջուկային բանակցությունները
Իրանը համաձայնել է շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ՝ միջուկային վիճահարույց ծրագրի շուրջ։ Հանդիպումների չորրորդ փուլը տեղի կունենա վաղը Օմանում, հայտարարել է արտգործերնախարար Աբբաս Արաղչին՝ պնդելով, թե այդ հանդիպումներում առաջընթաց կա։
Ամերիկյան կողմից, ըստ «Ռոյթերզի», հանդիպմանը կմասնակցի նախագահ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ոիթքոֆը։
«Պատվիրակություններին ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ բարձրացված հարցերը քննարկելու համար։ Սակայն կարևորն այն է, որ մենք առաջընթացի վրա ենք և...