Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ո՛չ վարչապետի, ո՛չ հրապարակման մեջ նշված բարձրաստիճան պաշտոնյաների շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան. Նազելի Բաղդասարյան

The «London Times» անունով մի կայք իր հրապարակման մեջ ակնհայտ սուտ պնդում է արել՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներին վերագրելով «գաղտնի պայմանավորվածություններ եվրոպական դեղագործական ընկերությունների» հետ։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

«Տվյալ հրապարակումը վարչապետի հանձնարարությամբ ուղարկվել է իրավապահ մարմիններին՝ իրավական գնահատական տալու համար։

Բայց հիմա արդեն հարկ ենք համարում պարզաբանել, որ ո՛չ վարչապետի, ո՛չ  հրապարակման մեջ նշված բարձրաստիճան պաշտոնյաների շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան։ Հրապարակման մեջ նշված բնույթի որևէ բանակցություն որևէ ընկերության հետ տեղի չի ունեցել։

Հրապարակման մեջ նշված որևէ պայմանավորվածություն կամ պայմանագիր չկա և չէր կարող գոյություն ունենալ։

Ակնհայտ է, որ ստահոդ այդ հրապարակման ի հայտ գալը կարող էր ունենալ երկու պատվիրատու․ արտաքին՝ Հայաստանում ներքին խժդժություններ հրահրելու, կամ ներքին՝ դեղերի առքուվաճառքի շուկայում օրինականություն և հստակ հետագծելիություն սահմանելու, դեղերի ապօրինի շրջանառությանը վերջ դնելու Կառավարության ջանքերին հակազդելու համար։

Հնարավոր է՝ իրական են երկու տարբերակները միաժամանակ։

Ամեն դեպքում ակնհայտ է, որ միայն էլեկտրոնային դեղատոմսերով դեղերի դուրս գրման պարտադիր համակարգի ներդրումը ծայրահեղ անհրաժեշտություն է, որպեսզի ցանկացած բուժառուի դուրս գրվող ցանկացած դեղ, նրա ներմուծողը, նշանակող բժիշկը, նշանակման հիմնավորվածությունը լինեն հետագծելի և անփոփոխելի։ Նման համակարգի գոյությունը եթե ոչ անհնար, ծայրահեղ դժվար կդարձնի դեղերի ապօրինի ներկրման և բուժառուներին չհիմնավորված նշանակումներ անելու ցանկացած հնարավորություն»,- գրել է Բաղդասարյանը։

The post Ո՛չ վարչապետի, ո՛չ հրապարակման մեջ նշված բարձրաստիճան պաշտոնյաների շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան. Նազելի Բաղդասարյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus