ԵԱՀԿ-ում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Սերբիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի պատվիրակությունները համատեղ հայտարարություն են տարածել Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ Հայտնում է Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը։ Հայտարարության մեջ նշվում է. «80 տարի առաջ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակ կերտվեց նացիզմի նկատմամբ։ Եկեք մեծարենք և հիշենք այս սրբազան ամսաթիվը։ Դաշնակիցների կոալիցիայի