ԱՄՆ-ն զգուշացնում է Թբիլիսիում ահաբեկչության սպառնալիքի մասին. «Ազատություն»
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Թբիլիսիի երեք խոշորագույն առևտրի կենտրոններում առկա ահաբեկչության սպառնալիքի մասին՝ կոչ անելով իր աշխատակիցներին զերծ մնալ East Point, Tbilisi Mall և Galleria Tbilisi կենտրոններ այցելություններից։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
«ԱՄՆ դեսպանությունը առևտրի կենտրոններում պայթյունի սպառնալիքների մասին տեղեկություններ է ստացել, այդ իսկ պատճառով դիվանագիտական ներկայացչության անվտանգության ծառայությունը կոչ է անում աշխատակիցներին չայցելել այդ վայրեր մինչև հավելյալ պարզաբանում»,- նշված է դեսպանատան հայտարարության մեջ։
Վրաստանի պետական անվտանգության ծառայության փոխանցմամբ՝ իրավապահները այժմ հետաքննում են «պայթյունների մասին կեղծ ահազանգերը»։
Վրաստանի պետանվտանգության ծառայությունը նաև քննադատել է ԱՄՆ դեսպանատանը՝ «իրավապահների հետ չհամաձայնեցված հայտարարություններ տարածելու համար»։ Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ առևտրի կենտրոնների աշխատանքը չի դադարեցվել, դրանց աշխատակիցներն ու այցելուները տարհանված չեն։
The post ԱՄՆ-ն զգուշացնում է Թբիլիսիում ահաբեկչության սպառնալիքի մասին. «Ազատություն» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.