Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ադրբեջանական շրջափակման ու հրաշքով փրկվելու պատմությունը․ ՀՀ ԳԱԱ-ում ներկայացվեց Կոլյա Ստեփանյանի «Որտե՞ղ» գիրքը

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը և «Հայոց տուն» նախաձեռնությունը «Կենդանի պատմություն» միջոցառման շրջանակում հյուրընկալել էին 44-օրյա պատերազմի մասնակից և հրաշքով փրկված Կոլյա Ստեփանյանին և իր հինգ ընկերներին։ Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը, որը ներկայացնում ենք ստորև.

«Արսեն Այվազյանը, Արման Արմաղանյանը, Դավիթ Սահակյանը, Արթուր Հարությունյանը և Ռուսլան Թումանյանը և Կոլյա Ստեփաննյանը 70 օր ադրբեջանական շրջափակումից փրկված տղաներն են, Կոլյա Ստեփանյանի «Որտե՞ղ» գրքի իրական հերոսները։

Նրանց 70-օրյա պայքարի ու ողջ մնալու ճանապարհի մասին պատմող գիրքը ներկայացվեց «Կենդանի պատմություն» միջոցառմանը։ «Գիրքը իսկապես կենդանի պատմություն է այն մասին, թե ինչ ոգու տեր են հայ երիտասարդները։ Ամեն էջում արձանագրված պատմություն է»,-ասաց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և «Հայոց տուն» նախաձեռնության հիմնադիր անդամ Աշոտ Մելքոնյանը։

«Դուք կենդանի լեգենդներ եք։ Դուք ձեր օրինակով, հայկական պետականությանը ձեր նվիրվածությամբ դարձաք հերոսներ»,- իր խոսքում նշեց «Հայոց տուն» նախաձեռնության նախաձեռնող խմբի անդամ, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը։

«Հայոց տուն» նախաձեռնության համահիմնադիր, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը տղաներին հորդորեց ընտանիք կազմել, սերունդը շարունակել․ «Դուք հաղթել եք մահվանը, հիմա պիտի հաղթեք կյանքում և պետք է հաղթեք՝ սերունդ ունենալով»,-ասաց պրոֆեսորը։ Միջոցառմանը ներկա էին նաև տղաների ծնողները։ «Մենք իրենց ենք կյանք պարգևել, իրենք էլ իրենց վերադարձով են մեզ կյանք պարգևել։ Հիմա ավելի ուժեղ եմ, քան երբևէ»,- արցունքները զսպելով ասաց Ռուսլան Թումանյանի մայրը՝ տիկին Կարինեն։

Կոլյա Ստեփանյանը պատմեց, որ գիրքը, թեև գեղարվեստական է ու որոշակիորեն վերաշարադրումն է իրադարձությունների, բայց նկարագրված բոլոր գործողությունները իրականությունն են՝ վերաիմաստավորված դեպքերից տարիների հետո։ Մանկուց գրող դառնալու երազանքն իրականացրած Կոլյան իսկապես արձանագրել է կենդանի պատմությունը, որն ապագա սերունդներին՝ զուտ նկարագրությունից բացի՝ շատ ասելիք ու պատմելիք ունի»։

The post Ադրբեջանական շրջափակման ու հրաշքով փրկվելու պատմությունը․ ՀՀ ԳԱԱ-ում ներկայացվեց Կոլյա Ստեփանյանի «Որտե՞ղ» գիրքը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus