Թեհրանն ու Վաշինգտոնը սկսում են աշխատել միջուկային նոր համաձայնագրի վրա
Իրանն ու Միացյալ Նահանգները պայմանավորվել են սկսել աշխատանքը միջուկային համաձայնագրի ուրվագծերի շուրջ, հայտարարել է Իրանի արտգործնախարարը՝ երեկ Հռոմում տեղի ունեցած բանակցություններից հետո։ Աբբաս Արաղչին պնդել է, թե չորս ժամ շարունակված, Օմանի միջնորդությամբ անցած «անուղղակի բանակցությունները եղել են օգտակար ու անցել կառուցողական մթնոլորտում»։
Վաշինգտոնի ներկայացուցիչը՝ նախագահ Թրամփի մերձավորարևելյան բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ևս դրական է գնահատել հանդիպումը, պնդելով, թե կողմերը «շատ լավ...