«Ի՞նչ խաղաղության պայմանագիր, եթե Բաքվում կեղծ դատավարությամբ հայերն են դատվում». ակցիա՝ կառավարության շենքի մոտ
Մինչ վարչապետի գլխավորությամբ կառավարության նիստին մշակութային և կրթական հարցեր էին քննարկվում, շենքի դիմաց Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակումը Հայաստանի օրակարգի առաջնային հարցը դարձնելու պահանջ էր հնչում՝ «Ապրելու երկիր» կուսակցության ու այլ գործիչների կողմից:
Ակցիայի մասնակիցները հարցնում էին՝ ի՞նչ հաշտություն և խաղաղության պայմանագիր, եթե Բաքվի բանտերում շինծու մեղադրանքներով, կեղծ դատավարությամբ հայերն են դատվում:
«Սա համամարդկային հարց է, այստեղ որևէ պետությունն...