Վերլուծաբանները քննարկում են Թուրքիայի դերը սիրիական զարգացումներում «Ամերիկայի ձայն». Թուրքիայի ներգրավվածությունը սիրիական զարգացումներում ակնհայտ է: «Ամերիկայի ձայնը» վերլուծաբանների հետ քննարկել է Թուրքիայի դերակատարությունը ալ-Ասադի ռեժիմի տապալման գործում և հետասադյան Սիրիայի հետ Անկարայի հարաբերությունների հեռանկարը։ Դամասկոսում իսլամիստների առաջնորդած ընդդիմադիր ուժերի իշխանության հաստատումից ընդամենը մեկ շաբաթ անց Սիրիայի մայրաքաղաքում՝ վերաբացված թուրքական դեսպանատանը, կրկին վեր խոյացավ Թուրքիայի պետական