«Ազատություն». 2025 թվականի հունվարի 1-ին Եվրամիության խորհրդի վեցամսյա նախագահությունը Հունգարիայից անցավ Լեհաստանին։ Պաշտոնական Վարշավան նախագահության կարգախոս է հռչակել՝ «Անվտանգություն, Եվրոպա», այս մասին հայտարարել է Լեհաստանի կառավարության Եվրոպական միության հարցերով նախարար Ադամ Շլապկան։ Լեհ պաշտոնյայի խոսքով՝ Վարշավան մտադիր է կենտրոնանալ անվտանգության յոթ ասպեկտների վրա՝ արտաքին, ներքին, տեղեկատվական, տնտեսական, էներգետիկ, պարենային և առողջապահական անվտանգություն: Լեհաստանի վարչապետ Դոնալդ