Գազայի հատվածում տեղակայված փախստականների ճամբարում նորածին երեխա է մահացել սառնամանիքի պատճառով, մինչ Իսրայելն ու Արևմուտքի կողմից ահաբեկչական խմբավորում ճանաչված «Համաս»-ը մեղադրում են միմյանց հրադադարի շուրջ բանակցությունները տապալելու համար։
Մի քանի օր շարունակված դրական հանդիպումներից հետո երեկ «Համաս»-ը հայտարարել է, թե Իսրայելը նոր պահանջներ է առաջ քաշել, որոնք ձգձգում են հնարավոր համաձայնությունը։ Իսրայելն էլ պնդում է, թե «Համաս»-ն է հրաժարվում նախկինում ձեռք բերված...