«Այսինքն՝ ի՞նչ է ստացվում՝ 1994թ. ի վեր ՀՀ երեք նախագահներն ուզել են Արցախը հանձնել Ադրբեջանին, չի ստացվե՞լ: Ադրբեջանն է դեմ եղե՞լ, ոչ մի կերպ չի հաջողվել դրանց համոզել, որ Ղարաբաղը վերցնեն՝ հանգիստ ապրե՞նք: Ու վերջապես, ինքը կարողացավ իր դիվանագիտական հմտություններով մի կերպ համոզել Ալիևին, որ ԼՂ-ն վերցնի՞: Իր ասելուց այդպես է ստացվում, որովհետև եթե բանակցել են ու չի հաջողվել Արցախը հանձնել Ադրբեջանին, նշանակում է՝ ձախողել են մեր երեք նախագահները, այսինքն՝ նպատակ են ունեցել հանձնելու, բայց ոչ մի կերպ չի ստացվել»