Այսօր առցանց ձևաչափով կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջտարածաշրջանային համագործակցության հարցերով աշխատանքային խմբի համանախագահների հանդիպումը։ Ինչպես հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից, այն վարում էին աշխատանքային խմբի համանախագահներ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը: