Դեկտեմբերի 15-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Այս մասին հաղորդում է ռազմական գերատեսչությունը առանց մանրամասների։
Օրեր առաջ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին ու Պապիկյանը քննարկել էին պաշտպանության բնագավառում երկու երկրների համագործակցության օրակարգային հարցերն ու առաջիկա անելիքները:
Այս շաբաթվա ընթացքում Երևանն ու Փարիզը ռազմավարական խորհրդակցություններ էին անցկացրել, ստորագրել...