Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ, հաղորդում է վարչապետի աշխատակազմը։
Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Բերսեն քննարկել են տարածաշրջանային կայունությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ընթացքին վերաբերող հարցեր։
Մինչ Երևանից շատ մոտ են համարում խաղաղության պայմանագրի կնքումը, Բաքվից այսօր դարձյալ թվարկել էին փաստաթղթի ստորագրման իրենց պահանջները՝ Սահմանադրության փոփոխությունից մինչև...