2024 թվականը հիրավի համատարած ընտրությունների տարի էր։ Մարդիկ ընտրատեղամասեր են գնացել 72 երկրում, որոնց բնակչության ընդհանուր թիվը կազմում է 3,7 միլիարդ։ Այսինքն` քվեարկելու հնարավորություն է ունեցել մարդկության գրեթե կեսը։ Նման բան մեր մոլորակի պատմության ընթացքում երբեք չէր եղել։ Երևի կարելի էր խոսել դեմոկրատիայի հաղթարշավի մասին, եթե պատկերը չփչացնեին վերջին երեք ընտրությունները։