Ամերիկայի Միացյալ Նահանգները խորը մտահոգված է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների նկատմամբ աճող ճնշումների պատճառով, հայտարարել է ԱՄՆ պետդեպը՝ հորդորելով անհապաղ ազատ արձակել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք գործիչների և լրագրողների։
Նրանցից մեկին՝ Ռուֆատ Սաֆարովին, Պետդեպը ներկայացնում է որպես Ադրբեջանում մնացած քիչ թվով մարդու իրավունքների պաշտպաններից մեկը, որը թիրախավորվել է իր աշխատանքի համար։ Տարածած հաղորդագրությունում Պետքարտուղարությունն...