Եղեգիսի համայնքապետ Արթուր Ստեփանյանը 3 միլիոն դրամ գրավ է վճարել, որ ազատվի կալանքից։ Հիմա ազատության մեջ է, բայց առնվազն ժամանակավորապես պաշտոնից է զրկվել, նրա լիազորությունները կասեցվել են: Ստեփանյանը կոռուպցիոն մեղադրանքներով կալանավորվել էր սեպտեմբերի 30-ին: Այսօր «Ազատությանն» ասաց՝ մեղադրանքը չի ընդունում:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված մեղադրանքը, ասաց. - «Թող իրենք այդ հարցին պատասխանեն, ասեն՝ ինչի համար են որոշել էդպես անեն… իրենք, ովքեր էդ գործի հետ կապ կապված...