«Ինքս կնախընտրեի՝ Նիկոլ Փաշինյանը լռեր, քան զուգահեռներ անցկացներ Արևմտյան Հայաստանի հետ, ինչն Ադրբեջանի համար ձեռնտու զուգահեռ է։ Որքան Փաշինյանը հաճոյանում է Ադրբեջանին, որքան զիջումների է գնում հօգուտ Ադրբեջանի, այնքան թշնամու ցուցակն աճում է։ Քանի որ որևէ դիմադրության չեն հանդիպում, շատ հանգիստ այդ ամենը փորձում են շրջանառել տարբեր միջազգային դերակատարների շրջանում։ Նայեք, թե ԱԳՆ-ի հայտարարությունն այս թեմայի վերաբերյալ ե՞րբ է եղել, վերջին կես տարվա կտրվածքով իրենք քաղաքական որևէ գնահատական չեն տվել այս հայտարարություններին»,- շեշտեց նա։