ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի ուղեկցությամբ նոյեմբերի 29-ին շրջայց է իրականացրել Լոռու մարզի՝ ջրհեղեղից առավել տուժած բնակավայրերում՝ տեղում ծանոթանալու աղետի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների ընթացքին, քննարկելու առաջիկա անելիքները։ Շրջայցին մասնակցել են նաև ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը, ՏԿԵՆ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը, մարզի համայնքների ղեկավարները, ՏԿԵՆ ներկայացուցիչներ: Իրականացված աշխատանքներին