«Բարսելոնայի» 17-ամյա խաղացող Լամին Յամալի տիտղոսների հավաքածուն կհամալրվի ևս մեկով։
Daily Sport-ի տեղեկություններով՝ այսօր Յամալը կհայտարարվի որպես Golden Boy մրցանակի դափնեկիր, որն ամեն տարի Tuttosport-ի կողմից շնորհվում է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին։
Քվեարկության արդյունքներով Յամալն առաջ է անցել այնպիսի տաղանդներից, ինչպիսիք են Էնդրիկը, Ուորեն Զաիր-Էմերին, Պաու Կուբարսին, Արդա Գյուլերը, Սավինյոն, Լենի Յորոն, Կոբի Մայնան և շատ ուրիշներ։
Նախկինում Յամալը դարձել էր Kop Trophy-ի դափնեկիր, որը France Football-ը շնորհում է տարվա լավագույն երիտասարդ խաղացողին։
Չնայած երիտասարդ տարիքին՝ Յամալն արդեն 67 հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» կազմում, դարձել 13 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։
2023 թվականին «Ոսկե տղայի» մրցանակը ստացել է Մադրիդի «Ռեալի» աստղ Ջուդ Բելինգհեմը։
Հիշեցնենք՝ Յամալն այժմ ապաքինվում է թեթև վնասվածքից, որի պատճառով բաց է թողել կատալոնացիների վերջին երեք հանդիպումները։