Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Արմավիրում թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, իրացնելով  ստացված տեղեկությունները,  թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Մրգաշատ բնակավայրում ձերբակալել և Արմավիրի բաժին են տեղափոխել 50-ամյա տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են չորացված, մանրացված կանեփանման զանգվածով փաթեթներ և նույն զանգվածով կաթուցիչ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Մրգաշատցի տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, պատրաստել է տնամերձ հողամասում աճեցրած կանեփից:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանների հաջորդ բացահայտումը նույնպես Մրգաշատում էր։  Ստացված տվյալներն իրացնելով՝ նրանք այցելել են Մրգաշատ գյուղի բնակիչներից մեկի տուն: Տանտերը ոստիկաններին է ներկայացրել չորացրած, մանրացրած դեղնականաչավուն զանգված։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրա տանը կատարված զննությամբ հայտնաբերվել է 40 գրամ կանեփանման զանգված։

Թմրամիջոցի հաջորդ հայտնաբերումն արձանագրվել է Ալաշկերտ բնակավայրում: Ըստ համայնքային ոստիկանների ստացած տեղեկության՝ Ալաշկերտի 31-ամյա բնակիչը աղավնաբնում պահում է թմրամիջոց։

Ալաշկերտ մեկնած համայնքային ոստիկաններին երիտասարդը աղավնաբնից ներկայացրել է  կանեփանման չորացված զանգված։ Նա ձերբակալվել և տարվել է համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ խոստովանել է, որ իր ներկայացրած 73 գրամ զանգվածը մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Հաջորդ դեպքում Արմավիրի համայնքային ոստիկաններն այցելել են Ջանֆիդա: Բացատրական աշխատանքի արդյունքում 59-ամյա տղամարդը իրավապահներին է ներկայացրել  կանեփի չորացած ճյուղեր և 18 գրամ կանեփանման զանգվածով ապակյա տարա: Հայտնել է, որ կանեփն աճեցրել է անձնական օգտագործման համար թմրանյութ պատրաստելու նպատակով:

 Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus