Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Արդյո՞ք Շվեդիան օրինակելի է ծխելու մակարդակը նվազեցնելու հարցում

Սկանդինավյան երկիրը դարձավ առաջինը, ով հասավ ԱՀԿ-ի սահմանած նպատակակետին, նույնիսկ գերազանցելով այդ ցուցանիշը՝ 17 տարի շուտ հասնելով իր  նպատակին։

«Սիգարետը հանդիսանում է մահացության ամենամեծ ոչ վարակիչ պատճառը, և այն պոտենցիալ կանխարգելելի է», - ահա  այսպես է բացատրում մեծահասակների շրջանում ծխելու կանխարգելման խթանման կարևորությունը Սան Կառլոսի համալսարանի ուսումնական հիվանդանոցի, քիթ-կոկորդ-ականջաբան բժիշկ Անա Սանչես-Պրիետո Ֆերնանդեսը:

Մասնավորապես, 2023 թվականին Շվեդիան դարձավ եվրոպայում և աշխարհում առաջին երկիրը, որ իրականություն դարձրեց ԱՀԿ-ի նպատակը՝ ապրել «առանց սիգարետի ծխի 2040 թվականին»։ Ներկայումս հյուսիսասյին այս երկրում  ծխում է 16-ից 29 տարեկան բնակչության միայն 3%-ը

Ավելի քիչ սիգարետ, ավելի շատ snus

«Սկանդինավյան երկրները դրան հասան սահմանված ժամանակից 17 տարի շուտ՝ նույնիսկ իջեցնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած 5 տոկոսը»,- ընդգծում է փորձագետը՝ պարզաբանելով, որ այս հանգրվանը «Առանց ծխի Շվեդիա 2023» ծրագրի արդյունքն է։

Ընդհանուր առմամբ, բժիշկը հիշեցնում է, որ Շվեդիայում «սիգարետի սպառումը զգալիորեն նվազել է, բայց նիկոտինային պարկերի և սնուսի (ծխախոտ, որը դրվում է շրթունքների և լնդի միջև) երկրաչափական աճ է գրանցել»։ Դեռևս չգիտենք այդ ապրանքների երկարաժամկետ ազդեցությունը»,- նշում է նա։

Ծրագրի մյուս ուղղությունները ներառում էին հասարակական վայրերում ծխելու արգելքի ավելացումը, անչափահասներին սիգարետի վաճառքի սահմանափակումը և ծխախոտային արտադրանքի հարկերի ավելացումը: Հետևաբար, սիգարետի հարկի դրույքաչափը 100% է, ինչը շատ ավելի բարձր է, քան մյուս ապրանքները՝ մոտ 20% սնուսի համար կամ գրեթե 40% տաքացվող ծխախոտի համար։

Տարեկան ութ միլիոն մահ

Պետք է հիշել, որ աշխարհում տարեկան ութ միլիոն մարդ է մահանում ծխելուց, իսկ ավելի քան մեկ միլիարդ մարդ շարունակում է ծխել։

Ծխողների նվազման արդյունքներն ակնհայտ են. օրինակ, Շվեդիայում սիգարետի ծխից առաջացած թոքերի քաղցկեղը ախտորոշվում է 100․000 բնակչի հաշվով 17 մարդու մոտ, իսկ Իսպանիայում այդ թիվը հասնում է 29-ի։

Հիմնվելով այս տվյալների վրա՝ Սանչես Պրիետոն կարծում է, որ․ «Եթե շվեդական փորձը փոխանցվի եվրոպական մնացած երկրներին, ապա հաջորդ տասնամյակում ավելի քան 3,5 միլիոն կյանք կարող է փրկվել»։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus