Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Պուտինը դիմել է ԱՊՀ հետախուզական ծառայություններին

ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունների կառուցողական փոխգործակցությունը հատկապես անհրաժեշտ է ներկայիս աշխարհաքաղաքական լարվածության համատեքստում. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների 20-րդ հանդիպմանը նվիրված ուղերձում։

Հատկապես կարևոր է կանխել ապակայունացումը ԱՊՀ ներսում և հարևան տարածաշրջաններում, նշել է Պուտինը, որի ուղերձն ընթերցել է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։

«Այսօր բարդ աշխարհաքաղաքական պայմաններում ձեր կառուցողական փոխգործակցությունը հատկապես կարևոր է: Անհրաժեշտ է կանխել իրավիճակի ապակայունացումը ինչպես ԱՊՀ-ում, այնպես էլ հարակից տարածաշրջաններում: Անվտանգության ամրապնդման համար հետախուզական ծառայությունները ոչ միայն պետք է ուսումնասիրեն սպառնալիքները, այլև կանխատեսեն դրանց զարգացումը, փոխանակվեն տեղեկատվությամբ և աշխատանքային փորձով: Համոզված եմ, որ ներկա հանդիպումը նշանակալից փուլ կլինի գործընկերության խորացման համար՝ ի շահ մեր պետությունների և ժողովուրդների, կծառայի համագործակցության ոլորտում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը», - նշել է Պուտինը և հանդիպումն անվանել «հետախուզական ծառայությունների միջոցով ժամանակի համարժեք նոր մարտահրավերներ, համագործակցության ձևեր և մեխանիզմներ կառուցելու ճանապարհ»:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus