Добавить новость

Россияне стали покупать красную икру в банках по 200-300 г вместо 0,5 кг

Hill: особое отношение к Москве стало опасной традицией и привело к агрессии РФ

Названы драйверы развития технологического лидерства России

«Он ей не равносилен!»: почему Алена Водонаева против отношений Ксении Бородиной и Николая Сердюкова



World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Չափազանցրած չենք լինի, եթե նշենք, որ ինչ Փաշինյանն իշխանության է, բացասական ամեն ինչ կարելի է սպասել, անգամ՝ վատթարագույնը։ Ու, ըստ այդմ, իրողությունները ցույց են տալիս, որ ոչ միայն կանխատեսելիություն չկա, այլև սպոնտան իրադարձություններ կարող են տեղի ունենալ։ Այս առումով Փաշինյանի պաշտոնավարումը կարելի է բնորոշել որպես պետության համար տուրբուլենտության փուլ։ Ճիշտ է՝ «նախկինների» օրոք բազմաթիվ թերություններ կային, բայց գոնե որոշակի կանխատեսելիության սանդղակ կար՝ հատկապես անվտանգության մասով, հիմա ընդհանրապես ոչ մի ուղղություն կանխատեսելի չէ։ Ու այդպես էլ չգիտենք, թե վաղն ինչպիսի Հայաստանում ենք արթնանալու։ Պատճառը նաև իշխանությունների գործողությունների տարերայնությունն է, մյուս կողմից էլ՝ խոսքի ու գործի հակասականությունը և անհամատեղելիությունը։ Մի ժամանակ Փաշինյանը հայտարարում էր, թե «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ հիմա կոկորդ է պատռում, որպեսզի համոզի, թե Արցախի հանձնումը փրկություն է Հայաստանի համար։ Ընդհանրապես, գրեթե բոլոր հարցերում այս իշխանությունների դիրքորոշումը անընդհատ փոխվում է՝ կախված պահի ազդեցությունից։
 
Օրինակ՝ Փաշինյանն 2018 թվականի գարնանն իր սկսած շարժման ժամանակ հատուկ կարևորություն էր տալիս տեսախցիկները հանելու հարցին, բողոքում տուգանքներից, նույնիսկ թիմակիցներով փակում էին դրանք՝ անվանելով որպես «Սաշիկի տեսախցիկներ և արագաչափեր»։ Բայց իշխանափոխությունից հետո այդ տեսախցիկները դարձան «թավշյա տեսախցիկներ» ու ոչ միայն չպակասեցին, այլև ավելացան։ Ու հետո արդեն Փաշինյանը համոզում էր, որ արագաչափերն ու տեսախցիկներն ուղղակի անհրաժեշտություն են։ Իսկ հիմա արդեն փոփոխականության սահմանները գերազանցած Փաշինյանի կողմից փորձ է կատարվում հարցը դնել հանրաքվեի։ Ինչպիսի հատուկ կարևորության հարց, այնպես չէ՞։ Նույնիսկ Արցախի թեմայով կամ սահմանազատման հարցի շուրջ հանրաքվե չկազմակերպեցին։ Միգուցե հանրությանն զբաղեցնելու ձև է։ Իրականում արագաչափերի ու տեսախցիկների աշխատանքի հարցի լուծումը շատ պարզ է։ Այն մասնագիտական դաշտում է։
 
Պետք է մասնագիտական վերլուծություն իրականացնել, թե տեսախցիկներն ու արագաչափերը որքանով են կանխում վթարներն ու վտանգավոր իրավիճակները, ինչպես նաև պետք է գործի տուգանքների հավասարակշռված համակարգ, որ այն քաղաքացիները, որոնք սոցիալական խնդիրներ ունեն, ավելի ծանր իրավիճակում չհայտնվեն։ Բացի այդ, տեսախցիկների ու արագաչափերի հարցը կարելի էր ընդամենը մի քանի ամսում վերջնականապես լուծել, ոչ թե վեց տարի հետո նորից անդրադառնալ այս հարցին։ Նույնը վերաբերում է նաև ծառայողական մեքենաների թեմային։ Ընդդիմադիր եղած ժամանակ Փաշինյանը Դանիայի օրինակն էր բերում, խրոխտ ճառեր էր ասում ծառայողական մեքենաների թիվը կրճատելու մասին։ Ու երբ եկավ իշխանության, նա հատուկ ցույց էր տալիս, որ կրճատելու է ծառայողական մեքենաների թիվը, ինքը կարող է անգամ ոտքով կամ հեծանիվով շրջել, բայց շատ չանցած ծառայողական մեքենաների թիվը ոչ միայն ավելացավ, այլև իրեն սպասարկող պետական ապարատը սկսեց ուռճացվել։ Մամուլում նույնիսկ ներկայացվում էր, թե պետության հաշվին իշխանավորներն ինչ թանկարժեք մեքենաներ են ձեռք բերում այն պարագայում, երբ դրա անհրաժեշտությունն իսկապես չկար, ու նախկին մեքենաները կարող էին դեռ ծառայել։
 
Այդ ժամանակ մամուլի հրապարակումներին որևէ արձագանք չկար, բայց հիմա արդեն սափրվելուց հետո Փաշինյանը «հասկացել» է, որ ծառայողական մեքենաները կրճատելու անհրաժեշտություն կա հատկապես այն պայմաններում, երբ իրեն սպասարկող մեքենաներն ու անձնակազմը միայն ավելանում են ու ավելանում։ Ի՞նչ բարդ հարց է ծառայողական մեքենաների թեման, որ իշխանությունները վեց տարի շարունակ «տանջվում» են, ու այդպես էլ լուծում չի տրվում։ Այդ հարցը փակելն ընդամենը մի քանի որոշում ընդունելու հետ է կապված։ Իրականում իշխանություններին պետք է եղել, որ այս թեման բաց մնա, որ հետո նորից արծարծեն։ Հիմա մեքենաների թիվը կարող է կրճատեն, իսկ որոշ ժամանակ անց նորից ավելացնեն կամ հակառակը։ Իշխանությունների միակ հստակ դիրքորոշումը... դիրքորոշում չունենալն է. հանգամանքներն ու իրենց տրամադրությունը որտեղ կտանեն, իրենք էլ այդտեղ կհայտնվեն։ Առավել ևս, եթե առջևում ընտրություններ են:
 
Օրինակ՝ Փաշինյանի տրամադրությունը կարող է կտրուկ փոխվել, ու ինքը որոշի, որ սափրվելու է կամ հեծանիվով է գործի գնալու, ու հետո էլ որոշել, որ՝ ոչ, մեքենայով է գործի գնալու և չի սափրվելու։ Նույն մոտեցումը վերաբերում է նաև կադրային քաղաքականությանը։ Մի օր նա կարող է տրամադրություն ունենալ, իր թիմակիցներին պաշտոններ շնորհել, իսկ մի օր էլ կարող է հակառակը լինել, ու որոշի, որ գիշերը smsով կարող է պաշտոնյաների գործից հանել։ Ու այդպես էլ ոչ ոք չի հասկանում, թե ինչու այդ մարդիկ նշանակվեցին կամ ազատվեցին։ Այն մնում է որպես մեծագույն գլուխկոտրուկ։ Փաստացի պետությունը դարձրել են փորձաճագար, որի վրա փորձարկումներ են կատարում՝ առանց մտավախություն ունենալու, որ իրենց չմտածված ու անհասկանալի փորձերը կարող են մի օր էլ հանգեցնել պետության սրտանոթային համակարգի կանգի»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Культурный Саратов: афиша мероприятий на декабрь

В Сирии антиправительственные вооруженные группировки взяли под контроль провинцию Идлиб

Фигурант дела о некачественных бронежилетах заключил сделку со следствием

Избежавший расстрела за убийство Масалимов освободится в декабре из колонии

Музыкальные новости

Экс-футболист Мостовой: не удивлюсь, если "Химки" отберут очки у "Локомотива"

Токсиколог Кутушов перечислил топ-5 наиболее токсичных веществ в бытовой химии

Жители Республики Татарстан потратили на ювелирные изделия более 6,2 млрд рублей за 9 месяцев 2024 года

Тренер Билялетдинов: в матче "Краснодар" - "Спартак" нет фаворита

Новости России

В Сирии антиправительственные вооруженные группировки взяли под контроль провинцию Идлиб

Бут: Трамп может позвонить Путину еще до вступления в должность

Списание кредитов участникам СВО, прибавка к пенсии и запрет пропаганды чайлдфри: какие изменения ждут россиян в декабре

Первая Снежная Битва Под Бородино

Экология в России и мире

Как Майли Сайрус нашла баланс между жизнью и карьерой?

Интересные каналы в Telegram. Лучшие каналы в Telegram.

Дышите глубже: доктор Кутушов рассказал, как "безопасные" альтернативы сигарет отравляют ваш организм

Что посмотреть в Майкопе за один день: маршрут по главным достопримечательностям

Спорт в России и мире

WTA выразила поддержку Швентек после отстранения за допинг

Казахстанская теннисистка из топ-30 WTA одержала победу на турнире в России

Названо место Рыбакиной в рейтинге лидеров WTA по призовым за сезон

WTA сделала заявление об отстранении второй ракетки мира

Moscow.media

На Мытищинской хорде в Подмосковье построили 800-метровый путепровод

На Волге...

StarLine на Международном полимерном симпозиуме

Хотите встретить Новый год за границей? Есть бюджетные варианты











Топ новостей на этот час

Rss.plus






Пассажиры метрополитена пообщались с чат-ботом Александрой уже более шести тысяч раз

Гран-при за танец, ставший эталоном

Бут: Трамп может позвонить Путину еще до вступления в должность

Первая Снежная Битва Под Бородино