Ուրուգվայում այսօր նախագահական ընտրություններ են: Հարավամերիկյան այս պետության բնակիչները երկրի ղեկավար են ընտրում քվեարկության երկրորդ փուլով: Ընտրությունների առաջին փուլն անցած ամիս էր:
Ըստ reuters.com-ի՝ 3,4 միլիոն բնակչություն ունեցող երկրի բնակիչներն այս անգամ պետք է ընտրություն կատարեն ընդդիմադիր Յամանդու Օրսիի և իշխող ուժի ներկայացուցիչ Ալվարո Դելգադոյի միջև: Վերլուծաբանների կարծիքով՝ հաղթող և պարտվող թեկնածուների միջև տոկոսային մեծ տարբերություն չի լինի:
Նոր նախագահին սպասվում է ծանր աշխատանք, քանի որ երկրում բարձր է հանցագործության մակարդակը և գնաճը: Երկու թեկնածուներն էլ համակարծիք են, որ Ուրուգվայը Հարավային Ամերիկայի ամենաթանկ երկրներից մեկն է: