Մենք ասել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբի անդամներին՝ այս մարդը մեղսակից է դարձնում ձեզ իր գործած բոլոր հանցանքներին։
Այսօր հայտարարել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով վերջին պաշտոնանկություններին․
«Մեկ մարդու քմահաճույքով պաշտոնյաներն ազատվում են։ Պատգամավորների, դատավորի պարագայում, անկախ մարմիններ են, բայց ենթարկվում են մեկ մարդու թելադրանքին, կամ սպառնալիքին։ Բոլորիդ նույն ճակատագիրն է սպասվում։
Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը, քայքայմանը, կազմաքանդմանը, հայրենիքի հանձնմանը։ Դուք ինքնակամ կերպով եք դարձել։ Մի արեք դա, հրաժարվեք թե այս մարդուց, թե այդ հանցանքից, մեղքից։ Վաղը ձեզ համար ուշ է լինելու այդ պատասխանատվության տակից դուրս գալու համար։ Բոլորիդ նույն ճակատագիրն է սպասվում, հեռացե'ք այդ մարդուց»։